Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Հատված նամակից

Հատված նամակից
11.12.2024 | 22:00

Ինձ գալով՝ ես փոթորկոտ, արկածալից կեանք եմ ունեցել, բայց դա իմ ձգտումն է․ տառապել եմ ուժգնօրէն, բայց ինքս եմ փնտրել այդ համայնական տառապանքը․ իմ ազգի դաժան վիթխարի ցաւը հոգիս է ծւատել, բայց ես սիրել եմ այդ առաքինի ժողովուրդը, ինչպէս մայրը սիրում է իր ամենից նւազ, ամենից աւելի տանջւած զաւակը և նրա ցաւագին ժպիտը իր հոգու լաւագոյն ցոլքն է միշտ։ Իմ ամենածանր օրերին իսկ լքումի, մոռացումի խեղդող մղձաւանջը հոգիս չի պաշարել երբէք։

Եւ եթէ ինձ վիճակւած է վերստին հայ կեանքի արիւն արցունքով ցօղւած ասպարէզը նետւել, դարձեալ կօրհնեմ իմ ճակատագիրը, իսկ թէ բաղդին հաճելի է, որ ես այսքան վաղաժամ լքեմ և՛ գրիչ, և՛ խօսք, ապա դարձեալ երախտագէտ եմ հայ ժողովրդին, որի համար թէկուզ տառապեցի ու տքնեցի, բայց և նրա մայրական ժպիտը շատ հաճախ իմ հոգին ջերմացրեց։ Եւ թէև թոյլ ու անզօր, բայց շրթունքներս կը կրկնեն․ «Երանի՜ նրանց, որոնք պայքարում, վաստակում, տառապում են հայ ժողովրդի համար, այդ երկաթ, այդ առաքինի ժողովրդի»։

Գրող ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ (1866-1948) 1916 թ․ նոյեմբերի 28-ի նամակից

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 20162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ